Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

«Խաղաղ» ադրբեջանցիներն ու մինի ֆուտբոլը

«Խաղաղ» ադրբեջանցիներն ու մինի ֆուտբոլը
25.06.2024 | 21:22

Շատ «խաղաղ» ադրբեջանցիները պատրաստվում են մինի ֆուտբոլի Արևմտյան Ադրբեջանի գավաթին:

Դե իսկ մենք էլ շատ հնազանդ ու խղճուկ ընդունում ենք Բաքվի մեզ ստորացնելու բոլոր քայլերը:

Ընդունում ենք, քանի որ Ալիևը մեզանից վրեժխնդիր է լինում ու քանի որ հայ ժողովրդի ինչ-որ մի հատված հանդուրժում է Նիկոլ Անհողին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3400

Մեկնաբանություններ